Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հայաստանցի երեխաներ են մկրտվել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի Քումքափը (Գումգափու) թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մկրտել են աշխատելու համար Հայաստանից Թուրքիա մեկնած ընտանիքների 8 երեխաների եւ մեկ չափահասի։

Մկրտված երեխաների մեծ մասը սովորում է Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցում։