Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց երկաթուղին հետաքրքրել է Չինաստանին։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի երկաթուղիների ղեկավար Ասքար Մամինը, տեղեկացնում է .inform.kz-ը։

Մամինը հիշեցրել է, որ տնտեսական աճի տեմպի նվազման տարածաշրջանում առեւտրի ծավալների անկման պայմաններում Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս տարանցիկ բեռնափոխադրումներին եւ երթուղիներին։ Այս իմաստով հատուկ ուշադրություն է հատկացվում ՉԺՀ-ին եւ աշխատանքներ են տարվում անմիջապես նահանգների հետ։ Մեծամասշտաբ աշխատանք է տարվում երկիրը լոգիստական տարանցիկ հանգույցի վերածելու ուղղությամբ, նշել է Ղազախստանի երկաթուղիների ղեկավարը։