Samsung ընկերությունը պլանավորում է մինչեւ 2015թ. վերջ ավելի քան 70 մլն Galaxy S6 եւ  S6 Edge սմարթֆոն վաճառել։ Այս մասին գրում է The Korea Times –ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարության ներկայացուցչին։

Սմարթֆոնը ողջ աշխարհում վաճառքի է հանվել ապրիլի 10-ին։ Ընկերությունն արդեն 20 մլն նախնական պատվեր է ստացել, ինչը Samsung-ի համար ռեկորդային է։ Ընկերությունը ի սկզբանե պլանավորել էր 2015թ. 50 մլն սմարֆթոն վաճառել, սակայն առաջին շաբաթվա ընթացքում նման  բարձր ցուցանիշը թույլ է տվել փոխել կանխատեսումը, գրում է  Gazeta-ն։