2012 թվականի հունվարի 1-ից Կատալոնիայում կորիդան արգելվի։ Նման որոշում է կայացրել նահանգի խորհրդարանը։
Որոշումն ընդունվել է 68 կողմ, 55 դեմ քվեներով։ Այսպիսով՝ Կատալոնիան կդառնա իսպանական առաջին նահանգը, որը կհրաժարվի ցլամարտի բազմադարյա ավանդույթներից, հայտնում է Lenta.ru-ն։
Խորհրդարանում ծավալված քննարկման պատճառ են դարձել Կատալոնիայի բնակիչների միջնորդությունները։ Միջնորդության տակ ստորագրել է 180 հազար մարդ։




























