Ճապոնիայի Տոկիո քաղաքի խանութներից մեկում այցելուներին դիմավորում է կին-ռոբոտը, որին լայն հասարակությանը ներկայացրել է «Toshiba» ընկերությունը:

Ընկերության մասնագետները 10 ամսում ռոբոտատեխնիկայի հրաշք են ստեղծել, որի արտաքին տեսքն առավելագույնս նմանեցվել է կնոջ տեսքի: Ռոբոտին կոչել են Այկո Տիհարա, նրան ավանդական ճապոնական կիմանո են հագցրել:

Կին-ռոբոտի մազերը բնական են, սիլիկոնե դեմքը բաց  գույն ունի, շուրթերն ու աչքերը շարժվում են, աչքերը թարթում է: Բացի այդ, ռոբոտը հաղորդակցվելու ունակություն ունի: Նա մեղմ ձայնով կարող է զրուցել մարդկանց հետ: Կին-ռոբոտը կարողանում է ժեստեր անե, շրջվել ու խոնարհվել, հաղորդում է Informing-ը:

Ներկայումս այն գտնվում է խանութում, որտեղ գնորդներին հայտնում է, թե որտեղ կարելի է գտնել այս կամ այն ապրանքը: Իսկ շնորհանդեսից հետո, ռոբոտին կուղարկեն աշխատելու սրճարանում, որտեղ նա կողջունի ու կզվարճացնի այցելուներին: