Պլաստիկատե փաթեթավորմամբ սնունդը պարունակում է բիսֆենոլ A անվանումը կրող նյութ, որը համարում են էնդոկրին դեզռապտոր, քանի որ այն նման է կանացի սեռական օրգանի էստրոգեն հորմոնին: Այդպիսի նյութ օգտագործվում է խմիչքների ու սննդի գրեթե բոլոր տարաներում:

Մարդու վերարտադրության եւ ընտանիքի պլանավորման հանրապետական կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ կորյակինի խոսքով, անգամ աննշան քանակով այդ նյութը բացասաբար է ազդում ոչ միայն մարդու վերարտադրության համակարգի, այլեւ ուղեղի, ինչպես նաեւ նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը:

Բիսֆենոլ A-ն փաթեթավորումից անցնում է սննդի կամ խմիչքի մեջ: Ռուսաստանում ու նաեւ Հայաստանում բիսֆենոլ A պարունակող տարաները մինչ օրս արգելված չեն: