Google ընկերությունն այսօրվանից փոխում է բջջային սարքերում որոնումների կարգը: Նոր ալգորիթմի համաձայն, բջջային սարքավորումների պարագայում նախընտրությունը կտրվի այն կայքերին, որոնք բջջային տարբերակ ունեն:

Ըստ Digitalpages-ի, Google-ը նաեւ կայք ստեղծողների համար հատուկ ծառայություն է մշակել, որը թույլ է տալիս ստուգել նոր ալգորիթմին նրանց մշակումների համապատասխանությունը:

Մշակողները նաեւ բջջային սարքավորումներում օգտագործման դեպքում կայքերի թերությունների մասին թերություններ ստանալու հնարավորություն ունեն: