Իրանին С-300 զենիթահրթիռային  համակարգերի մատակարարումը ԱՄՆ-ի համար խոչընդոտ չի դառնա։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ MSNBC  հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ  Թեհրանը ռուսական ԶՀՀ-ի միջոցով պաշտպանի իր միջուկային օբյեկտները։

Նրա խոսքով՝ 2016թ. պաշտպանական բյուջեի նախագծում դրա համար միջոցներ չեն հատկացվի։ «Եթե իրանցիները ԶՀՀ ստանան, ապա անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք շրջանցել»,- մեջբերում է Օբամայի խոսքը ՏԱՍՍ-ը։

ԱՄՙՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է հասնել Իրանի հետ այնպիսի համաձայնագրի ստորագրման, որը թույլ կտա երաշխավորել  ԱՄՆ դաշնակիցների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի մյուս երկրների  անվտանգությունը։