Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Իրանը դառնա ապօրինի ուժ կիրառելու հերթական թիրախը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, ինչ կատարվում է Եմենում եւ ողջ տարածաշրջանում, ցույց է տալիս լուրջ ռիսկերի առկայությունը, եւ մենք չենք ցանկանում, որ Իրանը նույնպես դառնա ապօրինի ուժի կիրառման թիրախ»,- ասել է Լավրովը Sputnik-ի եթերում անդրադառնալով Իրանին C-300 ԶՀՀ մատակարարելու էմբարգոն հանելու Մոսկվայի դիրքորոշմանը։

Նա նշել է, որ Թեհրանին ռուսական զենիթահրթիռային համակարգեր մատակարարելուց հետո Իրանին հարվածել ցանկացողները 2 անգամ կմտածեն այդ քայլն անելուց առաջ։

Լավրովը զարմանք է հայտնել  Թեհրանի հետ կնքած պայմանագրի կատարմանը վերադառնալու Ռուսաստանի որոշման հարցում ԱՄՆ ունեցած դիրքորոշման  կապակցությամբ։ Նրա խոսքով՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ինքն էր զարմանում, որ Մոսկվան 5 տարի ձգձգել է C-300 –ի մատակարարումները։

Ընդ որում, Լավրովը նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական դաշինքի կարիք չկա։ Ռուսաստանն այդ հարցով ոչ մի առաջարկություն չի ստացել։