Թուրքիայի Վանի նահանգ այցելած գերմանացի 17 երիտասարդներից բաղկացած խումբը տեսնելով Վանա լճին հարող տարածքի աղբը` սկսել է ինքնակամ մաքրման աշխատանքներ իրականացնել:

Գերմանացի երիտասարդները հավաքում էին ափամերձ հատվածներում կուսատկված աղբը, եւ իրար օգնելով տեղափոխում այն աղբի հավաքման համար նախատեսված վայր:

Երիտասարդներն ասել են, որ իրենք հանդիպել են անսպասելի տեսարանի` նշելով. «Տեղացի ժողովուրդը պետք է լճին տեր կանգնի:  Նման հրաշքը ինչպե՞ս կարելի է այսպես կեղտոտել:  Այստեղ մաքուր եթե լինի, դրսից եկողների թիվը կավելանա, եւ նահանգի տնտեսությանը օգուտ կլինի»: