Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից առանձնացվելու են 14 սրբություններ։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Ստորեւ ներկայացվում են այդ 14 սրբությունները.
1. Սուրբ Գեղարդ
2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ
3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան
4. Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակ
5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունք
6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունք
7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունք
8. Աջ Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի մասունք
9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունք
10. Աջ Ս. Գեւորգ Զորավարի մասունք
11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս եւ Ս. Սանդուխտ կույսի մասունքներ
12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունք
13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու եւ այլ սրբոց մասունքներ
14. Զեյթունի Ավետարան





























