Սթիվ Ջոբսն, անկասծած, ոչ մի կերպ թույլ չէր տա Apple Watch-ի շնորհանդեսը նշանակել ապրիլի 24-ին, գրում է Daily Beast պարբերականն իր հոդվածում այն մասին, թե որքան էր նա կապված իր խորթ ծնողների, մասնավորապես հայուհի մոր հետ: Apple ընկերությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին, գրում է թերթը:
Ջոբսի ծնողները հայեր չեն եղել, բայց նա մեծացել է նրանց ժառանգության ներքո, նրա: Նրա խորթ մայրը Ամերիկա է փախել 1910-ականներին: Թեեւ Ջոբսը երբեք բացահայտ չի խոսել իր կապվածության մասին, սակայն նա խորը կապ է ունեցել իր ծողների ու հայկական կոտորածների հետ, որոնք նրանք վերապրել են: Նա նույնիսկ հայերեն գիտեր կենցաղային մակարդակով:
1955 թվականին, Կլարա Հակոբյանն ու Փոլ Ջոբսը, որոնք շուրջ 10 տարի չէին կարողանում սեփական երեխաներն ունենալ, որդեգրել են սիրիական ծագումով երեխային ու կոչել Սթիվ: Իր իսկական ծնողներին Ջոբսը երբեք չի տեսել, բայց մահից որոշ ժամանակ առաջ իր կենսագրության մեջ գրել է. «Նրանք իմ ծնողներն էին 1000 տոկոսով»:
Կլարա Հակոբյանի մայրը՝ Վիկտորյա Արթինյանը, ծնունդով Զմյուռնիայից էր: Արթինյանը ԱՄՆ է եկել հունական նավով եւ շուտով հանդիպել է Լուիս Հակոբյանին: Նա մազապուրծ էր եղել իր հայրենի քաղաքում սկսված կոտորածներից 7 տարի առաջ:
Ջոբսը երբեք հրապարակավ չի մասնակցել Հայոց ցեղասպանության մասին քննարկումների եւ կապ չի պաշտպանել Քալիֆորնիայի Քուփերթինո քաղաքի հայ համայնքի ու եկեղեցու հետ (այստեղ էր գտնվում Apple-ի գրասենյակը-խմբ):
2007 թվականին Ջոբսը եի իր ընտանիքը ճանապարհորդել են Թուրքիայում մասնավոր նավով: Ամեն ինչ հրաշալի էր ընթանում, մինչեւ վերջին օրը Այա Սոֆիա տաճար այցելությունը:
«Ի՞նչ է եղել այդ բոլոր քրիստոնյաների հետ: Պարզապես թողեցին ու հեռացա՞ն»,-հարցրել է նա»,-հիշում է նրան ուղեկող Ասիլ Թունջերը: Դրանից հետո նա հավելել է. «Դուք՝ մահմեդականներդ, ի՞նչ եք արել բոլոր քրիստոնյաների հետ: Դուք 1,5 մլն հայերի ցեղասպանություն եք կազմակերպել: Պատմեք, թե ինչպես է դա տեղի ունեցել»:
Թունջերը չգիտեր ինչ պատասխանել՝ իր կարծի՞քն ասել, թե տակտով շրջանցել վեճը, ինչպես դա անում են գիդերը:
«Թուրք էքսկուրսավարից նման հարցի վերաբերյալ ընդունման խոսքեր լսելը, անգամ եթե դա ճշմարտություն է, այդքան էլ ճիշտ չէ: Դա նույնն է, եթե ես մեկնեմ ԱՄՆ եւ հարցնեմ «Ասացեք, ինչպե՞ս եք դուք սպանել հնդկացիներին»: Սակայն Ջոբսը պատասխան էր պահանջում:
Սկզբում ես ասացի. «Պարոն, հավանաբար Ստամբուլում գտնվող զբոսաշրջիկը չպետք է խոսի այդ մասին: Եկեք լավ ժամանակ անցկացնենք: «Ոչ, ոչ, ոչ, ես ցանկանում եմ ձեզնից պատասխան եմ ակնկալում»:
Ես ասացի. «Իհարկե, մարդիկ սպանել են միմյանց, չէ՞ որ պատերազմ էր: Սակայն միտումնավոր ցեղասպանություն չի եղել»:
Դրանից հետո Ջոբսի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Եթե առաջին օրերին նա էքսկուրսավարին պատմում էր նոր պլանշետի իր գաղափարի մասին եւ ցույց էր տալիս նոր նոթբուքեր, ապա հիմա ամեն ինչ փոխվեց: Նա կտրուկ ընդհատեց ուղեւորության ծրագիրը՝ ասելով, որ ցանկանում է վերադառնալ նավակ:
Օդանավակայանում հրաժեշտը սառն էր:
«Նրա մեջ հայկական արյուն չի եղել, սակայն իր մոր շնորհիվ նա խորապես զգում էր, որ նա վերապրել է ցեղասպանություն», - հայտարարել է Armenian Genocide Centennial Committee of America կազմակերպության մամուլի քարտուղար Ֆիլ Վալոցկին:
«Մենք արդյոք կարծում ենք, որ Apple-ը դա միտումնավո՞ր է արել: Իհարկե ոչ: Եթե Սթիվը ողջ լիներ, կամ եթե նրանք ավելի շուտ տեղյակ լինեին (չէ որ ղեկավարությունում կային մարդիկ, ովքեր գիտեին Սթիվի ընտանիքի մասին), կընտրեի՞ն ապրիլի 24-ը: Կարծում եմ՝ ոչ»:
Այնուամենայնիվ, պատահականության հետ համաձայն չէ Ռասիզմի դեմ Եվրոպական ժողովրդական շարժման նախագահ Բենջամին Աբթանը, ով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է անցկացնում:
«Սա Հայոց ցեղասպանությունից ուշադրությունը շեղելու մտադրություն չէ: Ցեղասպանությունից մի փոքր տեղյակ մարդկանց հայտնի է, որ դա շատ կարեւոր օր է, որին շատերն են սպասում»:




























