Լոս Անջելեսի արվարձանի  36-ամյա բնակիչ Գագիկ Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ պայթուցիկ սարք է նետել իր նախկին ընկերուհու Գլենդելում գտնվող տան վրա: Հակոբյանը չի ընդունում մեղքը, հաղորդում է Glendale News-Press-ը:

Քննության փոխանցմամբ, Հակոբյանը կոտրել է կնոջ տան ապակին, մի կողմ հրել տախտակը եւ ներս գցել պայթուցիկ սարքը, որին հաջորդել է պայթյուն ու հրդեհ:

Ոստիկանությունը ժամանել է առավոտյան ժամը 5-ին, տարհանել կնոջը եւ մարել կրակը:

Կինը չի տուժել: Այդուհանդերձ, դրանից մի քանի շաբաթ առաջ Հակոբյանը բռունցքով հարվածել էր նրան:

Գագիկ Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել գողության, կողոպուտի, վկաներին սպառնալու եւ թմրանյութեր պահելու համար: Նրան սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում: