Հուլիսի 29-ին Իրանում երեք հոգու մահապատժի են ենթարկել, որոնք մեղադրվում էին թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Պատիժն իրագործվել է Ագվազ քաղաքում: Հաղորդում է Fars գործակալությունը:

Իրանի օրենսդրության համաձայն, թմրամիջոցների պահելն ու առեւտուրը համարվում է ծանր հանցագործություն եւ ենթադրում է մահապատիժ` կախաղանի միջոցով: Իրանում մահապատիժ է նախատեսված այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը, ամուսնական դավաճանությունը, բռնաբարությունը, զինված կողոպուտը, թմրամիջոցների առեւտուրը, մահմեդական հավատից հրաժարումը: Euronews-ը այդ ցանկում ավելացնում է մարդկանց առեւանգումը, հոմոսեքսուալիզմը եւ ծայրահեղական գործունեությունը: