Թուրքիան ու ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը՝ հանուն ընդհանուր շահերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության նորանշանակ ղեկավար Ջեյմս Մատիսը, հանդես գալով Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նիստում:
«Թուրքիան մեր դաշնակիցն է կորեական պատերազմից ի վեր, երբ մենք կողք-կողքի պատերազմում էինք այդ ծանր ժամանակաշրջանում: Նրանք մեզ հետ անցել են սառը պատերազմը, նրանք մեզ պաշտպանել են Սադամի դեմ պատժամիջոցների հարցում, այն դեպքում, երբ այն ժամանակ այդ աջակցությունը ծանր տնտեսական հետեւանքներ ունեցավ Թուրքիայի համար»,- հայտարարել է Մատիսը: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը՝ հղում անելով Today’s Zaman-ին:
Կենտրոնական հրամանատարության ղեկավարը նշել է նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը ակտիվորեն պայքարում է հարավ-արեւելքի ապստամբների դեմ:




























