Սուր աղիքային հիվանդություն ախտորոշմամբ Ստավրապոլում ավելի քան 35 հոգի է հոսպիտալացվել: Դեպքը պատահել է Վերին Դուբրովկայում տեղի ունեցած հարսանիքից հետո: 35 հոգի, որոնց թվում եղել է նաեւ 2 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են: Նրանց բոլորի մոտ նկատվել է ջերմության բարձրացում մինչեւ 38-40 աստիճան,  փորլուծություն, սրտխառնոց, ստամոքսային  ցավեր եւ թունավորման այլ ախտանիշներ:

Հիվանդների աստիճանը գնահատվում է միջին ծանրության: Հարսանիքին հրավիրված են եղել 100 հոգի, այդ պատճառով բժիշկները չեն բացառում, որ հիվանդների քանակը կարող է աճել:

NEWSru.com-ի հաղորդմամբ, դեպքի հետաքննությամբ զբաղվում է «Ռոսպոտրեբնադզորը»: