Ոստիկանությունն ուսումնասիրում է Զապարոժյեի Սուրբ Պոկրովի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության եւ պայթյունի մի քանի վարկածներ: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Դմիտրի Անդրեեւը: Նա նշել է, որ փորձագետները տեղի ունեցած պայթյունի հզորությունը գնահատել են 300-400 գրամ տրոտիլին համարժեք: Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ պայթյունի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Կանխամտածված սպանություն, որն իրականացվել է այլ անձանց կյանքին սպառնացող եղանակով», «Բազմաթիվ մարդկանց նկատմամբ իրականացված մահափորձ» եւ «Կանխամտածված սպանություն եւ պայթյունի միջոցով գույքի ոչնչացում» հոդվածներով: Պայթյունը որոտացել է Ռուսիո մկրտության օրը՝ Երեւանի ժամանակով 18:26-ին:  Տուժել է 10 մարդ, այդ թվում միանձնուհի  Լյուդմիլան,  ով, ստացած բազմաթիվ վնասվածքներից, մահացել է վիրահատական սեղանին: