Ֆիննական Nokia-ն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե առաջիկայում վերադառնալու է բջջային սարքերի շուկա եւ զբաղվելու է նոր արտադրանքի թողարկմամբ, բայց բոլոր խոստումները անորոշ էին թվում։

Միայն այժմ ընկերության չինական ներկայացուցչության ղեկավար Մայք Վանը լրագրողներին հայտնել է, թե ընկերությունը պատարստվում է ներգրավել Սիչուան նահանգի գործարանները՝ Android պլատֆորմի հիման վրա սմարթֆոն արտադրելու համար։ Մայք Վանը նաեւ նշել է, թե սարքերի մշակմամբ զբաղվող ընկերությունը եւս տեղակայվելու է Չինաստանի տարածքում, հաղորդում է Informing-ը։

Նոր սմարթֆոնի  բոլոր նրբությունները Մայք Վանը դեռ չի բացահայտել։ Ամենայն հավանականությամբ, աշխարհահռչակ ապրանքանիշը միանգամից մի քանի նոր սարքեր կներկայացնի։