Facebook-ը հրապարակել է 2015թ. առաջին եռամսյակի լիարժեք ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաեւ այցելությունների վիճակագրությունը՝ ըստ օգտատերերի տարբեր կատեգորիաների:
Համաձայն տվյալների՝ 13%-ով ավելացել է ամիսը գոնե մեկ անգամ ֆեյսբուք այցելած օգտատերերի թիվը՝ 1,44 մլրդ մարդ: Վերջին տարվա ընթացքում 24%-ով ավելացել է բջջային սարքերից սոցկայք մուտք գործող այցելուների թիվը՝ 1,25 մլրդ մարդ:
Հաշվետվությունից պարզ է դառնում, որ Facebook-ը գովազդից եկամուտներ է ստանում հենց գլխավոր հավելվածի շնորհիվ, իսկ Instagram-ը դեռեւս չի առանձնանում իր շահութաբերությամբ: Իսկ ինչ վերաբերում է Messenger-ին եւ WhatsApp-ին, ապա այդ ծառայություններն ընկերությունների կողմից ընդհանրապես չեն օգտագործվում գովազդների տեղադրման համար, հայտնում է Informing-ը:
Ընկերության եկամուտները բաշխվում են հետեւյալ կերպ. 94% (3,32 մլրդ դոլար) գովազդներից, 6%-ը՝ ստիկերների եւ այլ արտադրանքի վաճառքից:





























