Հարավային Կորեայի վարչապետ Չոն Ուն Չհանը պետական ձեռնարկություններից մեկը Սեուլի տարածքից դուրս բերելու անհաջող փորձից հետո հրաժարական է տվել։ Նախկին կառավարության առաջարկությունը հավանության չի արժանացել Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի կողմից, ով այդ պլանը փողերի անարդյունավետ վատնում է անվանել, հայտնում է Lenta.ru-ն։
Երկրի մայրաքաղաքի տարածքից մի շարք նախարարությունների դուրսբերման գաղափարը պատկանում է նախարարաների նախկին կաբինետին։ Այն ժամանակ առաջարկվել էր 15 նախարարություններից կեսից ավելին տեղափոխել երկրի կենտրոնում տեղակայված Սեջոն քաղաք։




























