Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է փակել նվազագույնը 200 ոչ օրինական գնչուական ճամբարներ եւ այնտեղից քշել Արեւելյան Եվրոպայից եկած բոլոր անլեգալ բնակվողներին: Այս մասին Սարկոզին հայտարարել է նախարարների հետ գնչուների եւ այլ քոչվոր կյանք վարողների վերաբերյալ քննարկման ժամանակ:
«Նշվել են 200 անլեգալ ճամբարներ, որոնք անօրինական առեւտրի, ոչ արժանապատիվ կենսական պայմանների, երեխաներին մուրացկանության նպատակով երեխաների աշխատանքը շահագործելու, ինչպես նաեւ մարմնավաճառության ու հանցագործության աղբյուր են»,- նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: Հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը:
Գնչուական ավանների տարհանումը կսկսվի 3 ամսից: Սարկոզին նաեւ պահանջել է կառավարությունից Ֆրանսիայից քշել Արեւելյան Եվրոպայից շամանած բոլոր անլեգալ բնակվողներին:




























