Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն կարծում է, որ Իրանի կողմից ԱԷՄԳ լրացուցիչ արձանագրությունների պահպանման դրույթը պետք է ընդգրկված լինի եզրափակիչ միջուկային համաձայնագրում։
«Եվս մեկ բան, որ պետք է անի Իրանը, կատարի լրացուցիչ արձանագրությունները։ Դա չհայտարարարգրված ակտիվության բացակայության երաշխիքների համար հիմք կծառայի»,- հայտարարել է Ամանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանը 2003թ. դեկտեմբերին Վիեննայում ԱԷՄԳ-ի հետ արձանագրություն էր ստորագրել, որը ԱԷՄԳ տեսուչներին լրացուցիչ հնարավորություն էր տալիս ստուգումներ անցկացնել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամների գործունեության հարցում։ Սակայն Իրանի խորհրդարանը չէր վավերացրել այդ փաստաթուղթը։





























