Ամերիկյան Apple ընկերությունը 2015թ. առաջին եռամսյակում iPhone-ի վաճառքի ծավալներով այդ ժամանակաշրջանի համար ռեկորդային զուտ եկամուտ եւ հասույթ է գրանցել։ Apple-ի արժեթղթերի գինը ապրիլի 27-ին Նյու Յորքի բորսայում թանկացել է 1.3 տոկոսով։
Ընկերության հաշվետվության մեջ նշված է, որ 20215թ. մարտի 28-ին ավարտված եռամսյակի գրանցած զուտ շահույթը կազմել է 13.6 մլրդ դոլար, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ շահույթը եղել է 10.2 մլրդ դոլար։ Եռամսյակային հասույթը մեծացել է 27.2 տոկոսով եւ կազմել 58 մլրդ դոլար։
iPhone-ի վաճառքը, որին բաժին է հասնում Apple-ի հասույթի մեծ մասը, անցյալ եռամսյակում կազմել է61.2 մլն հատ, ինչը 40 տոկոսով ավել է 2014թ. հունվար-մարտ ամիսների համեմատ։
Mac համակարգիչների վաճառքը աճել է 10 տոկոսով եւ կազմել 4.6 մլն հատ։ Իսկ iPad պլանշետների վաճառքը անկում է գրանցել։ Դրանց իրացումը նվազել է 23 տոկոսով։





























