Ուկրաինան առաջին վարկային տրանշը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) կստանա 2010 թվականի դեկտեմբերին` 1,89 մլն դոլարի չափով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տնտեսության գծով փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոն:

Նրա խոսքով, ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, Ուկրաինան կստանա 2 մլրդ դոլար`2010-ի բյուջեի դեֆիցիտը փակելու համար, իսկ 2011-ից ի վեր ԱՄՀ-ից եկող բոլոր միջոցները կուղղվեն երկրի ԿԲ-ի ոսկու եւ արտարժույթի պահուստների համալրմանը: Հաղորդում է Ukranews-ը: Նա վստահ է, որ դա, ամենից առաջ, թույլ կտա կայունացնել ազգային արժույթը եւ լավ նախադրյալ կդառնա երկրի ֆինանսական սեկտորի զարգացման համար: