ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից մի խումբ սփյուռքահայ երիտասարդների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նման նախաձեռնություններին՝ այն համարելով հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: