Թուրքիայում ավարտվել են «Ծառայողական սիապվեպ» խորհրդային ֆիլմի «ռիմեյքի» նկարահանումները: Ֆիլմը նկարել է «Լեոպոլիս» ընկերությունը:

Ֆիլմը նկարել են 45 օր, որից 10 օրը նկարահանումներն անցել են Թուրքիայում, «Ադամ եւ Եվա» հյուրանոցում: Նոր կինոնկարը, որը կրում է «Ծառայողական սիրավեպ. Մեր ժամանակներ» անվանումը, «Ծառայակիցներ» պիեսի վերաիմաստավորումն է, որը ստեղծվել էր Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագիսկիի կողմից:

Ընկերությունը գաղտնի է պահում ռեժիսորի ու դերասանների անունները, որոնք նկարահանվել են այդ ֆիլմի գլխավոր դերերում: