Եվրամիությունը մտադիր է ամբողջությամբ աջակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին, կողմերը պատրաստ են ամփոփիչ փաստաթղթի պատրաստման աշխատանքներին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտագին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկ Մոգերինին:

Նյու Յորք այցի ընթացքում Մոգերինին կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ եւ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

«Ես մանրամասն կուսումնասիրեմ բոլոր կետերը, որոնք պետք է մշակել հունիսի վերջին վերջնական համաձայնության հասնելու համար»,-ասել է նա:

Մոգերինին իր գլխավոր խնդիրը համարել է «միջուկային բանակցություններին աջակցելը»: Նա նշել է, որ Իրանի՝ միջուկային զենք չունենալու երաշխիքները այդ երկիրը նոր դիրքերի կբերեն տարածաշրջանում: