Ապրիլի 29-ի գիշերը թռիչքների կառավարման ռուսական կենտրոնը 2 փորձ է ձեռնարկել կապ հաստատել «Պրոգրես» բեռնատար տիեզերանավի հետ, որը ապրիլի 28-ին մեկնարկել էր Բայկոնուրից եւ դուրս էր եկել այլ ուղեծիր։ Նավի վրա մի քանի կարգավորիչներ էին տեղադրվել որոնք նպատակ ունեին կայունացնել նրա վիճակը եւ նվազեցնել սեփական առանցքի շուրջ պտույտները, սակայն այդ գործողությունները հաջողությամբ չեն պսակվել։

Ապրիլի 28-ինմ գործարկած տիեզերանավի անսարքությունները նկատել էին, երբ Երկրի շուրջ առաջին պտույտի ժամանակ հեռաչափության տվյալները տեղ են հասել ոչ ամբողջական ծավալով։ Դա բացատրել են այն հանգամանքով, որ չեն բացվել «Կուրս» համակարգի 2 արբանյակները, որը անհրաժեշտ է տիեզերանավից Երկիր հեռավորության եւ մոլորակի շուրջ պտույթի անկյունային արագության չափման համար։

Մասնագետները ենթադրում են, որ կարող են կորցնել տիեզերանավը։