Ուկրաինայի անվտանգության ծառայությունն առգրավել է Եվրոպայի համար ռեկորդային, 180 մլն դոլար արժողությամբ կոկայինի խմբաքանակը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ԱԾ մամուլի վարչության ղեկավար Մարինա Օստապենկոն։
Նա հայտնել է, որ Վենեսուելայից Օդեսայի նավահանգստ ժամանած երկու կոնտեյներներում ԱԾ, մաքսային եւ սահմանային ծառայության աշխատակիցների կողմից 1192,95 կոկային է հայտնաբերվել, ինչը համապատասխանում է 12 մլն չափաբաժնի։
Ձերբակալվել են չորս կասկածյալներ՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի մեկական եւ Ուկրաինայի երկու քաղաքացիներ։




























