ԱՄՆ ռազմաօդային ուժերը «Պրոգրես Մ-27Մ» արբանյակի կողքին 44 բեկորներ են հայտնաբերել, որոնց ծագումն անհայտ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Վանդեբերգ ավիաբազայի տիեզերական գործողությունների կենտրոնի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ջեյ Ռեյմոնդը:
ԱՄՆ ՌԾՈՒ-ին չի հաջողվել պարզել այդ բեկորների ծագումը, սակայն կա վարկած, որ նրանք կարող են «Սոյուզ-2.1ա» երրորդ աստիճանի հրթիռակրի կտորներ լինել կամ հենց «Պրոգրես Մ-27Մ» արբանյակի կտորներ, հաղորդում է Lenta-ն:
Սպասվում է, որ եթե «Պրոգրես Մ-27Մ»-ը մայիսի սկզբին չհասնի միջազգային տիեզերակայան, ապա այն կհամարվի տիեզերական աղբ եւ կայրվի Երկրի մթնոլորտային շերտերում:





























