American Airlines  ավիաընկերության մի քանի տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել օդաչուներին պատկանող Apple iPad պլանշետներում խոտանի պատճառով։

Ավիաընկերության ներկայացուցիչը ասել է, որ մի շարք դեպքերում օդանավերը հարկադրված են եղել վերադառնալ Wi-Fi –ին  միանալու եւ խնդիրը կարգավորելու համար։ Նա նաեւ ներողություն է խնդրել հաճախորդներից պատճառած անհանգստության համար։ Ավիաընկերության մեկ այլ ներկայացուցիչ նշել է, որ չեղարկվել են մի քանի տասնյակ չվերթներ, գրում է ՌԲԿ-ն՝ The Verge-ին հղումով։

2012թ. American Airlines-ը դարձել էր առաջին ավիաընկերությունը, որը ԱՄՆ քաղավիացիայի Դաշնային վարչությունից թռիչքի ժամանակ  iPad  օգտագործելու իրավունք էր ստացել։