Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ասպիրանտուրական ուսուցումը մեկ տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։
Ներկայումս առկա ասպիրանտական կրթությունը տեւում է երեք տարի, հեռական՝ չորս տարի։ Եթե օրենքն ընդունվի, պետական եւ մունիցիպալ բուհերի առկա ասպիրանտուրայում կարելի է սովորել չորս, իսկ հեռակայում՝ հինգ տարի ժամկետով։
Փոփոխությունները «Բարձրագույն եւ հետբուհական պրոֆեսիոնալ կրթության մասին» օրենքում որոշել են մտցնել այն պատճառով, որ «գիտության մի շարք տեխնիկական եւ բնական ճյուղերում պահանջ կա հաստատել ստացված արդյունքների ճշմարտացիությունը», հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլլինային։




























