Twitter ընկերության եռամսյակային հաշվետվության հայտնի դառնալուց հետո բաժնեմասերը 18 տոկոսով էժանացել են։
Twitter-ի հասույթը կազմել էր 436 մլն դոլար, ինչը նշանակում է, որ ընկերությունը 74 տոկոս աճ է ունեցել։ Վերլուծաբանները ակնկալում են, որ եկամուտները կաճեն մինչեւ 456 մլն դոլար։ Հենց դա էլ հանգեցրել է արժեթղթերի արժեզրկմանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Եռամսյակային հաշվետվությունն իր Twitter-ում հրապարակել էր Selerity ընկերությունը։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ Twitter-ը հավանաբար ներքին կարգապահության եւ տեղեկության գաղտնիության պահպանման խնդիրներ ունի։ Twitter-ի ղեկավարն արդեն ներքին հետաքննություն է սկսել։





























