Չինացիներն ուրբաթ զրկվել են Google ինտերնետ-որոնողական համակարգի հասանելիությունից, հայտնում է Ռոյթերս գործակալությունը՝ վկայակոչելով Google կորպորացիան։
Պատճառներն անհայտ են՝ արդյոք աշխատանքների կարճաժամկետ ընդհատում է եղել դա, թե կանխամտածված արգելափակում։
Google-ի եւ չինական իշխանությունեների միջեւ հակամատությունը ծագել էր 2010 թվականի հունվարին։ Այն ժամանակ Google-ը, վկայակոչելով Չինաստանի կողմից իր փոստային համակարգի վրա հարձակումը, հրաժարվել էր Չինաստանում ինտերնետ-որոնման արդյունքների պարտադիր գրաքննադատությունից։




























