Microsoft-ի նոր բրաուզերը, որը հայտնի է Project Spartan ծածկագրով, ստացել է Microsoft Edge անվանումը։ Այս մասին  հայտնել է ընկերության փոխնախագահ Ջո Բելիֆորը  Build-ի կոնֆերանսի ժամանակ։

 Internet Explorer-ին փոխարինելու եկած բրաուզերը նոր ինտերֆեյս է ստացել, որը հնարավորություն է տալիս ձեռագիր նշումներ անել պահպանված կայքերում։ Windows 10-ին ներկցված Cortana ձայնային օգնականը կինտեգրվի նաեւ բրաուզերում, փոխանցում է Gazeta-ն։