Microsoft-ը թույլ կտա Android եւ iOS հավելվածները հարմարեցնել Windows 10-ի համար։ Այսպիսով՝ Windows օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների եւ սմարթֆոնների համար կարող է լուծվել հավելվածների պակասորդի խնդիրը։

Այս որոշումը արմատական տեղաշարժ էր ծրագրային ապահովման խոշոր համաշխարհային արտադրողի ռազմավարության համար, որը գերիշխող դեր ունի անձնական համակարգիչների շուկայում, սակայն պլանշետների եւ սմարթֆոնների շուկայում գրեթե հետնապահ է, փոխանցում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին հղումով։

Հավելվածները առցանց խանութներում հասանելի կլինեն Windows օգտատերերի համար։