«ՊրոգրեսՄ-27Մ» բեռնատար նավից «Սոյուզ-2.1ա» երրորդ աստիճանի հրթիռակրի անջատման ժամանակ կարող էր պայթյուն տեղի ունենացած լինել: Նման եզրակացության են եկել փորձագետները՝ վերլուծելով բեռնատար տիեզերանավի շուրջ հայտնաբերված բեկորները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տիեզերագնացության ոլորտի իր աղբյուրը:
«Հաշվի առնելով, որ «Պրոգրես» տիեզերանավը հայտնաբերվել է նախանշված ուղեծրից 30-40 կմ վերեւ եւ միաժամանակ արագ պտտվում էր իր առանցքի շուրջը, կարելի է վստահաբար պնդել, որ նավից «Սոյուզ-2.1ա» երրորդ աստիճանի հրթիռակրի անջատման ժամանակ պայթյունի պես մի բան է տեղի ունեցել»,-ասել է աղբյուրը:
Նշենք, որ ապրիլի 28-ին Բայկոնուրի տիեզերակայանից արձակված «Պրոգրես М-27М»-ը չի կարողացել ծրագրված ժամկետում կապվել Միջազգային տիեզերակայանի հետ: Որպես անսարքության պատճառ նշվում է «Սոյուզ 2.1a» հրթիռով ուղեծիր սարքի սխալ դուրսբերումը եւ դրա անվերահսկելի պտտումը սեփական առանցքի շուրջ:





























