Ամերիկյան տիեզերական New Horizons զոնդը, որը Պլուտոնի մատույցների մոտ է գտնվում, Երկիր մոլորակ է հաղորդել Պլուտոնի նոր լուսանկարներ։ Դրանք հրապարակվել են NASA-ի կայքում։
Նկարները թույլ են տալիս տեսնել Պլուտոնի մակերեսի վառ եւ մուգ մասերը։ Համաձայն գիտնականների՝ բաց գոտին կարող է բեւեռային գլխարկ լինել։
«Երբ մենք մոտենում ենք Պլուտոնին, սկսում ենք տարբերակել Պլուտոնի տեսանելի բեւեռի բաց շրջանը»,- մեջբերում է Daily Mail-ը Վաշինգտոնում NASA-ի գիտական թռիչքների վարչության ներկայացուցչի խոսքը։
2015թ. հուլիսի 14-ին New Horizons միջմոլորակային ավտոմատ կայանը Պլուտոնից կլինի նվազագույն հեռավորության վրա՝ 12.5 հազար կմ, գրում է Lenta-ն։





























