Windows 10-ին  հարմարեցված սարքավորումների քանակը 2018թ. կհատի մեկ միլիարդի սահմանը։ Այս մասին Build 2015 կոնֆերանսի բացմանը հայտարարեց Microsoft-ի փոխնախագահ Թերի  Մայերսոնը։ 2018թ. ֆինանսական տարին ընկերության համար սկսվում է 2017թ. հուլիսից։

 «Մենք ակնկալում ենք, որ 2-3 տարուց Windows 10-ին հարմարեցված սարքավորումների քանակը կհասնի մեկ միլիարդի։ Աշխարհում օպերացիոն համակարգերի ոչ մի տարբերակ օգտատերերի նման բազա չունի»,- մեջբերում է Մայերսոնի խոսքը Lenta-ն։