Բրիտանիան հայտնել է ՄԱԿ-ին սեւ շուկայում Իրանի կողմից ուրանի հարստացման տեխնոլոգիաներ գնելու փորձերի մասին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի արտահարգ խմբի զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ Բրիտանիայի կառավարությունը միջուկային տեխնոլոգիաների գնման ցանց ա բացահայտել, որոնք կապված են իրանական երկու ընկերությունների հետ (Centrifuge Technology Company (TESA) եւ Kalay Electric Company (KEC), հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայումս KEC-ը գտնվում է ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների տակ, իսկ TESA-ն՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների տակ: Այդ ընկերությունները կասկածվում են ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանն առնչություն ունենալու մեջ:





























