ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Երեւանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Սբ. Աննա եկեղեցին եւ Երեւանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր եւ Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը:

Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին: