Facebook-ը, Twitter-ն ու սոցիալական այլ ցանցերը լուրջ սպառնալիք են դարձել ամուսնությանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտության: Իրավաբանների խոսքով, հիմա սոցիալական ցանցերն ապահարզանի գործերում ավելի ու ավելի մեծ գործոն են հանդիսանում:

Ամուսնացած յոթ հարցվածից մեկն ամուսնու կամ կնոջ՝ Facebook-ում կամ սոցիալական այլ ցանցում կատարած գրառման կամ հրապարակման պատճառով մտածել է ապահարզանի մասին: Նույնքան հարցված էլ խոստովանել է, որ համացանցում զուգընկերոջ անհավատարմության ապացույցներ է փնտրում:

Ըստ Gazeta-ի, հետազոտությունն անցկացրել է Slater and Gordon վերազգային իրավաբանական ընկերությունը: Հաճախորդների շրջանում ավելացել է նրանց թիվը, ովքեր հայտարարում են, որ Facebook-ը, Skype-ը, Snapchat-ը, Twitter-ը, What'sApp-ը եւ այլ ցանցեր դեր են ունեցել իրենց ամուսնալուծության հարցում: