Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագիծը կքննարկի  մայիսի 5-ին: Այս մասին «Twitter»-ի իր էջում գրել է Լյուքսեմբորգի խորհրդարանի պատգամավոր (Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունից) Լորան Մոզարը, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լյուքսեմբուրգի քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 1915-ին հայկական կոտորածները ճանաչել  որպես ցեղասպանություն: Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ցանկանում է, որպեսզի Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը հետեւից Ֆրանսիայի խորհրդարանին եւ Եվրախորհրդարանին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Պատգամավոր Լորան Մոզարի խոսքով, նախագծում նշվում է, որ 1915-ին Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ կատարված գազանություններն ու հանցագործությունները «ցեղասպանություն են»: