Ամերիկյան տիեզերական գործակալության MESSENGER միջմոլորակային ինքնագնաց կայանը (MErcury Surface, Space ENvironment, GEochemistry, and Ranging) բախվել է Մերկուրի մոլորակի մակերեսին։

Հաշվարկային ժամանակի լրանալուց մի քանի րոպե առաջ զոնդի Twitter-ում  հայտնվել է հրաժեշտի գրառում. «Կարծում եմ, ժամանակն է իմ ընկերներին, ընտանիքին եւ աջակցության խմբին ցտեսություն ասել։ Մոտ ժամանակներս ես կկատարեմ իմ վերջին բախումը»։

Մերկուրիի մակերեսին բախումը տեղի է ունեցել Երկիր մոլորակից դիտարկման համար անհասանելի կողմից։ Բախման հիմնական պատճառը վառելիքի պակասն էեղել, հայտնում է Lenta-ն։

Messenger-ի եւ Մերկուրիի բախման հետեւանքով մոլորակի հյուսիսային բեւեռի վրա 16 մ տրամագծով խառնարան է գոյացել։

Նշենք, որ Messenger-ը Մերկուրիի ուղեծրում էր հայտնվել 2011թ. մարտի 18-ին։ Այդ ժամանակից ի վեր՝ նա անցել է 7.9 մլրդ կմ։