Ոստիկանության Աբովյանի բաժինը նոր պետ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Ալբերտ Մարգարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ օրեր առաջ պետի պաշտոնից ազատվել էր Արթուր Մկրտչյանը: Վերջինս դեռեւս կադրային ռեզերվում է: Նրա պաշտոնանակության պատճառները ոստիկանությունից չեն հայտնում: