Ռուսական շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչ Իգոր Լոգաչեւը կոկաինի մեծ խմբաքանակի մաքսանենգության գործով Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ։

Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու եւ դրանք տարածելու փորձ կատարելու մեջ։ Խմբի մեջ են եղել երկու մարդիկ եւս՝ ՌԴ քաղաքացիներ Գուցուն եւ Ցվետկովը։ Այդ մարդիկ նախատեսել են ամեն ամիս Ռուսաստան ներկրել մինչեւ 100 կգ կոկաին։ Սակայն Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, համատեղ գործողությունների շնորհիվ, հաջողվել է կանխել դա։   

Լոգաչեւը հայտնի է նրանով, որ Ռուսաստանում կազմակերպել է Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, Քայլի Մինոուգի եւ Թոմ Ջոնսի համերգները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։