Համակարգչային ադմինիստրատորների ամսական միջին աշխատավարձը Ռուսաստանի մայրաքաղաքում կազմում է 42 - 100 հազար ռուբլի։ Այս մասին հաղորդում է SuperJob.ru.կայքը։
SuperJob.ru հետազոտական կենտրոնը հրապարակել է ռուսական ընկերություններում համակարգչային ադմինստրատորի պաշտոնը զբաղեցնող մասնագետների միջին ամսական աշխատավարձը։
Սանկտ-Պետերբուրգում նրանց աշխատավարձը կազմում է 36 հազար ռուբլի, Վոլգոգրադում 20 հազար, Եկատերինբուրգում 28 հազար։
Իսկ այս մասնագիտությամբ աշխատատեղերի հետազոտությունն իրականացվել է Ռուսաստանի 12 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուգում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Օմսկում, Դոնի Ռոստովում, Սամարայում, Չելյաբինսկում եւ Ուֆայում։
Ընդ որում, այդ պաշտոնում աշխատանքի տեղավորվելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն, հիմնական պայմանը՝ նվազագույնը մեկ տարվա մասնագիտական փորձն է։ Մոսկվայում սկսնակ համակարգչային ադմինիստրատորները կարող են ստանալ 30-38 հազար ռուբլի աշխատավարձ, Սանկտ-Պետերբուրգում 25-32, Վոլգոգրադում 13-17 հազար ռուբլի, Օմսկում 14-18 հազար ռուբլի։
Հետազոտողների խոսքերով, համակարգչային ադմինիստրատորների 97 տոկոսը տղամարդիկ են։ Cnews.ru-ի հաղորդմամբ, նրանց 72 տոկոսը 30 տարեկանից ցածր են, իսկ ամենապահանջված համակարգչային ադմինիստրատորները 22-25 տարեկաններն են։ Նրանց 59 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, եւս 24 տոկոսը՝ թերի բարձրագույն։




























