«Պրոգրես-Մ-27Մ» բեռնատար տիեզերանավը ուղեծրից կընկնի ենթադրաբար մայիսի 8-ին, Երեւանի ժամանակով ժամը 16։30-ին, հայտնում է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության տիեզերական գործողությունների միավորված կենտրոնը։

Դա տեղի կունենա Երկիր մոլորակի շուրջ 167-րդ պտույտի ժամանակ։

Տիեզերանավի բեկորների անկման վայրի կոորդինատներն են հյուսիսային լայնության 35 աստիճան եւ արեւմտյան երկարության 113 աստիճանի վրա՝ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան առափնյա տարածքում։

 «Պրոգրես» տիեզերանավը ուղեծիր էր դուրս եկել ապրիլի 28-ին, սակայն գործարկումից քիչ անց մասնագետները կորցրել էին տիեզերանավից հեռուստաչափական տեղեկություն ստանալու հնարավորությունը։ Այս պահին  տիեզերական բեռնատարը անկառավարելի կերպով դուրս է գալիս ուղեծրից։