Այսօր` հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Կոլեգիային մասնակցել են ՀՀ ոստիկանապետի բոլոր տեղակալները, մարզային վարչության պետերն ու բաժինների պետերը: Նիստի օրակարգում եղել է 2010-ի առաջին կիսամյակում Հայաստանում հանցավորության վիճակի եւ դրա դեմ տարվող աշխատանքների գնահատականը:
NEWS.am-ի տեղեկություններով, նիստի ժամանակ Ոստիկանապետը թույլ աշխատանքի համար քննադատության է ենթարկել Արագածոտնի, Շիրակի, գեղարքունիքի ու Սյունիքի ոստիկանության վարչությունների աշխատանքը: Դրական է համարել Երեւան քաղաքի եւ Լոռու մարզի ոստիկանության աշխատանքները:

Նշենք, որ այդ ժամանակահատվածում Ոստիկանության պետի կողմից կարգապահական տույժի է ենթարկվել 485 ոստիկան, 35 ոստիկանի նկատմամբ հարուցվել է 24 քրեական գործ: բացի այդ, բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 233 գործ: