Mophie ընկերությունը տեղեկացրել է iPhone 6 համար նախատեսված պատյան-մարտկոցի մասին, որը սարքն անջրանցիկ է դարձնում: Նորույթը Juice Pack H2PRO անվանումն է ստացել:

Պատյանը հեռախոսը պաշտպանում է մինչեւ 1.2 մետր խորությամբ ջրում, 30 րոպե շարունակ: Միաժամանակ, սմարթֆոնի տերը նույնիսկ արտակարգ պայմաններում կարող է օգտագործել Touch ID սենսորը:

Բացի այդ, ըստ RG-ի, պատյանն iPhone-ը պաշտպանում է մինչեւ երկու մետր բարձրությունից ընկնելու դեպքում:

Ներկայում պատյանը կարելի է գնել արտադրողի կայքում, նախնական պատվերով, 129.95 դոլարով: Առայժմ աքսեսուարը հասանելի է միայն սեւ գույնով: